ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կարեն Կարապետյան. Դուք պատկերացնո՞ւմ եք` 300 կիլո խնձորով ես զբաղվեմ

Կարեն Կարապետյան. Դուք պատկերացնո՞ւմ եք` 300 կիլո խնձորով ես զբաղվեմ
10.05.2017 | 01:48

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել, որ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ: Հարցերին վարչապետը պատասխանում էր կտրուկ և կարճ:


- Խնդիրներ ունե՞ք կառավարության ինչ-որ անդամների հետ:
- Ոչ:
- Կան տեղեկություններ, որ Դուք չեք ցանկանում կառավարությունում տեսնել դաշնակցականների:
- Ոչ, դա ճիշտ չէ, երբ նման բան լինի, ես ձեզ կհայտնեմ:
- Առանցքային նախարարներ փոխվելո՞ւ են:
- Կիմանաք:
- Դուք և Սերժ Սարգսյանը նույն թիմի՞ց եք:
- Այո:
- Ադրբեջանական խնձոր է ներմուծվել Հայաստան, տեղյա՞կ եք գործընթացին:
- Այո, տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցվել:
- Ձեր ուշադրության կենտրոնո՞ւմ է:
- Ոչ, իրավապահ մարմինների կենտրոնում է: Դուք պատկերացնո՞ւմ եք` 300 կիլո խնձորով ես զբաղվեմ:
- Պարոն վարչապետ, Եռատոնի մասնակիցները, Ձեր կարծիքով, արժանապատի՞վ են ապրում:
- Կարծում եմ, որ ոչ այնքան, ինչքան արժանի են:
- «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած հայտնի ժողովի մասին ի՞նչ կարծիքի եք:
- Եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերվում: Եթե ճիշտ չէ, իրավապահները կզբաղվեն:
- ԱԺ նախագահի պաշտոնում պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը Ձեզ համար ընդունելի՞ է:
- Ինչո՞ւ ոչ: Քննարկենք:
- Ռուսաստանահայ ներդրողները, որոշ տեղեկությունների համաձայն, խնդիրներ ունեն և հնարավոր է չկատարեն ներդրում Հայաստանում:
- Ոչ, նման խնդիրներ չկան:
- Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
- Իր աշխատանքային փուլում:
- Ե՞րբ կտեսնենք արդյունքներ: Կա՞ն ժամկետներ:
- Իրենք ունեն:

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ